***
Свидетельство о публикации №122083005249
Գոյիս արարման իմաստն ուզեցի ընկալել քեզմով,
Ու լուսումութին այգիս գնացի՝ երկնքին նայեմ,
Որ հարցերն իմ տամ անհունին լռող - պատասխան ստանամ,
Որ՝ լացեմ մի քիչ ու հանգստանամ, տեսնելով մի շող,
Որ՝ խոսեմ քեզ հետ, ասել է՝ Աստծուս...
Ու հա, խոսեցի:
Ինձ հուզող հարցի մասին պատմեցի,
Իսկ դու ինչպես միշտ՝ պատասխանեցիր չափազանց ազնիվ...
Եվս մի հուսո այգաբաց այսօր դիմավորեցի...
Եվս մի հրաշք եկավ ու թառեց այսօր իմ գլխին...
Եվս մի երկինք վետվետ հմայքով դարձավ իմ գերին...
Դու գիտե՞ս, ինչքա՜ն չեմ սիրում «գերի»...
Բայց... քեզ, իմ երկի՜նք, տես որ՝ սիրեցի՜...
...Ու տխրեցի ես ևս մի անգամ
Ծով կաթիլի մեջ իմ երջանկության,
Դու... այսքա՜ն երկար... ա՜խ, իմը չէի՜ր...
Թե հարցեր ունես՝ լուսաբացին տուր քո հեռուներից...
(Ու՞ր ես, ու՜ր ես, ու՜ր...)
Միայն նա կասի. ի՜նչն ես իմ գոյի -
անլռելի մի՜տք,
անչվերթ թռիչք,
հուզմունքի աղբյուր,
երազի փշուր...
Լուսաբացն անցա՜վ - եկել է կեսօր,
Գնում եմ այգի մինչև երեկո, որ նայեմ դեմքիդ,
Ու մինչ լույս նայեմ աստղիկներ դարձած սիրուն աչքերիդ...
Ռ.Խաստյան
Роза Хастян 30.08.2022 17:17 Заявить о нарушении