Размышления - Мыторумнер
Свидетельство о публикации №114031809080
Դարուփոս է, խորդուբորդ է կյանքն, իրավ,
Դու չես կյանքիդ, բախտիդ տերը լիիրավ,
Կգա մեկը ու կկանգնի քո շնչին,
Շնչահե'ղձ ես. (կուզե՞ս՝ լռիր կամ կանչիր:)
Ու կդառնաս գերին սեփական մտքիդ,
Ինչ էլ անես՝ զենք է հենված ճակատիդ,
Կուզես՝ անեծք տեղա գլխին աշխարհի,
Կամ թող ճաքեն շրթունքներդ՝ աղոթքից:
Ինչ էլ ուզես, ինչ էլ անես՝ գերի ես...
Թե ուրիշի գերին էլ չես...՝ ԱՆՊԱՅՄԱ'Ն
Գերել է քեզ ամբողջովին մի մեծ «ԵՍ»,
Ու կազատվե'ս... թե շղթայես ԴՈՒ' նրան...
Ռ.Խաստյան
Роза Хастян 18.03.2014 19:40 Заявить о нарушении
Գերել է քեզ ամբողջովին մի մեծ «ԵՍ»... Այդ «ԵՍ» հաճախ այքան է լկտիանում, որ չի նկատում «ՄԵՆՔ» - ի դժգոհությունը: Ցավոք սրտի, մարդիկ իրենց «դեմոկրատ» համարելով ոչնչով չեն տարբերվում միջնադարի տիրաններից((( Հարգանքով՝
Генрих Бабаджанян 18.03.2014 22:34 Заявить о нарушении
Փոխադարձ հարգանքով՝ Ռ.Խ.
Роза Хастян 19.03.2014 00:17 Заявить о нарушении