Кем были мы...

Поэма на армянском языке.
Оригинал в рецензии.


Рецензии
Ի՜ՆՉ ԷԻՆՔ ԵՎ Ի՜ՆՉ ԵՆՔ ԴԱՌԵԼ...

Թփրտալով ուժգին,
Մեկ-մեկ՝ նվաղելով,
Լռում էիր, սրտի'կ,
Դե հիմա էլ, լռի'ր:
Քո խոսքերն են անզոր, ինչպես մի խաղալիք,
Մարդկանց ոտքերի տակ դու մի ընկնիր:
Ոչի՜նչ չե'ս փոխելու,
Եվ ո՜չ մի թիզ անգամ՝ սայլը չի շարժվելու:
Իսկ թե շարժվի, հանկարծ,
Օ, իմ տանջվող սրտիկ,
Առաջինը դու ես ծվատվելու
Սայլն այդ քաշող-հրող
Նժույգների սմբակի տակ:

Օ, չէ, ի՞նչ եմ ասում, նժույգ չկա':
Նժույգ լիներ՝ վիճակն այս տարաբախտ
Երկրիս մոտիկ չէ'ր գա,
Պատի'վ կունենայինք:
Նժույգի չափ չկանք՝ լինենք պատվախնդի՜ր:

Լռեմ:
Կրկին լռեմ, ինչպես մինչև հիմա,
Թողնեմ, որ հռհռան օտարները ազգիս վրա:

Բայց, չէ'
Լավ է, ինքս ասեմ, լացեմ, նույնիկ գոռա'մ,
Թե կեսն ազգիս խուլ է, կույր է, կամ՝ համր...
Գուցե՞... մյու՞ս... կե՞սը... կհասկանա՞...
Ինչու՞ այսպես եղավ...

Այն ո՞ր պահի՜ն, ժամի՜ն, ակնթարթի՜ն,
Ի հեճուկս՝ թշնամուն, օտարին,
Պատիվն ազգիս՝
Պատառ-պատառ եղավ...
Ու անիծյալ մեկի հրամանով կարծես ՝
Աշխարհով մեկ տարածվելով՝
Անհետացա՜վ...

Ինչպիսի՜ ցա՜վ...
Հող կորցնելուց և ո'չ պակա՜ս...

Կորուստի ցավ շա՜տ ունեինք,
Հիմա՝ նորի՞ց...
Հիմա', հիմա' ինչի՞ համար
Ազատության պայմաններում
Նորից, կրկին մեզ կոչեցնենք. «խոփանչի հայ»:

Ի զարմանս ողջ աշխարհի կառուցեցինք պողոտանե՜ր...
Նայե'ք, նայե՜ք. մենք էլ էնք մա՜րդ,
Մենք էլ ունենք բարձր շենքե՜ր...
Էջմիածի՜ն, Գառնի՜, Գեղա՜րդ...

Զարմացրեցի՞նք:
Չզարմացա՜ն:
Ծիծաղեցի՜ն:
Դեռ մի բան էլ՝ խենթ տեսնելով՝
Օգտվեցի՜ն...
Ամեն ձևով պառակտեցի՜ն... քայքայեցին...
Բա, ի՞նչ պիտի, որ անեի՜ն,
Կյանքն է եղել միշտ այդպիսին.
Ոգտագործու՜մ է խելոքը՝ հիմարների՜ն...

Միշտ լռել եմ: Խելագար չեմ, կլռեի ԷԼԻ՜:
Հո լավ գիտեմ.
Հարյուր հազար տող էլ գրեմ՝ բան չեմ փոխի:
Դե, ամոթն էլ մի կողմ թողնեմ.
Ամեն մի ազգ, մեզ ծաղրելիս՝
Ի'ր թիկունքին թո'ղ որ նայի,
Կեղտն ի'ր մաքրի,
Ի'ր պակասը լցնի,
Ծուռն ի'ր՝ շտկի...

Ցավն ուրիշ է.
Անոթևան տեսա ես... ռազմիկներ...

Ռազմի դաշտում, սուրբ հողերում
Առողջություն, սիրտ ու հոգի,
Նաև արյուն. ՀԱ'Յ, ԵԶԱԿԻ',
Թողած, թափած հայ կտրիճնր,
Որոնց դեմքին՝
Որպես ցավի ու մորմոքի լուռ վկաներ
Խոր ակոսներն վհատության՝ բազմապատկվել,
Ու անթաքույց, անհույս կյանքի
Խրամատ են դառել...

Չեմ հասկանում.
Ի՞նչն է հիմքը ազատ երկրում՝
Հայ լինելը՝ պիտակ դարձնել,
Գրավական դժբախտության
Ու մշտական պանդխտության...

Չէ՞ որ՝
Բռնցքվել գիտեինք դժվար պահին:
Այդ հրաշքը նախնիներն իմ ժառանգել են բոլոր-բոլոր մեր այրերին:

Ու՞ր մնաց այն:
Որտե՞ղ կորավ:

Աշխա'րհ, աշխա՜րհ,
Այդ ո՞ր պահին մեր պատիվը խլեց-տարավ , բան չիմացանք,
Քույր ու եղբայր՝ հրմշտելով իրար անցանք,
Ինչ է թե,
Մեկս՝ ունենանք ճոխ պալատներ,
Իսկ մյուսս՝ հյուղակ անգամ մի... չունենանք:

Ինչպե՞ս նայենք այն ռազմիկի խոր աչքերին,
Հայացքի մեջ բնավորված լուռ ցավերին,
Զոհվածների զավակների տխուր տեսքին,
Որոնք չունեն... մի կտոր հաց:

Էլ ո'րն ասեմ: -
Մենք այսպիսին չէինք եղել...
Պատվախնդի՜ր է միշտ հայը եղել...
Ի՜նչ էինք
Եվ ի՜նչ ենք դառել

Роза Хастян   17.12.2013 02:31     Заявить о нарушении
карда Раффи "Хачагохи hишатакараны"

Адленц Дерен   17.12.2013 12:05   Заявить о нарушении
...мите мытковыд анцкацнуууууум эс, вор ес АЙН ЧЕМ кардацел?

Роза Хастян   17.12.2013 18:09   Заявить о нарушении
ел инчу ес зарманум?

Адленц Дерен   18.12.2013 13:37   Заявить о нарушении
Դա զարմանք չէ, Դերեն ջան, այլ սրտի մորմոք, արտահայտված՝ աղաղակող հարցումների տեսքով, որոնք, հիրավի', սկսնակի անփորձ խոսքով ուզեցի բանաստեղծություն դարձնել:)))

Роза Хастян   18.12.2013 13:44   Заявить о нарушении